Վիվասել-ՄՏՍ-ի Apps Club-ն առաջարկում է. Խաղեր, հետաքրքրիր հավելվածներ և ոչ միայն

Վիվասել-ՄՏՍ-ի Apps Club-ն առաջարկում է. Խաղեր, հետաքրքրիր հավելվածներ և ոչ միայն

PanARMENIAN.Net - Վիվասել-ՄՏՍ-ը ներկայացնում է Apps Club ծառայությունը՝ 700-ից ավելի պրեմիում հավելված և խաղ: Հաճախորդները կարող են բաժանորդագրվել և ներբեռնել ուսուցողական ու զվարճալիքային բազմաթիվ հետաքրքիր հավելվածներ, որոնք ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են առանց գովազդի և ներառում են խաղերի ու հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի.

• 3 օր՝ փորձնական օգտագործման համար

• բաժանորդագրության ժամկետի ընտրություն՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր)

• «Apps Club»-ում ներառված խաղեր ու հավելվածներ դիտելիս և ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում

• վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում)

Ինչպե՞ս բաժանորդագրվել

• http://appsclub.mts.am պորտալի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը և հետևելով հրահանգներին

• Apps Club բջջային հավելվածի միջոցով՝ մուտքագրելով հեռախոսահամարը և հետևելով հրահանգներին

• 1090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն. 1 օրով բաժանորդագրվելու համար՝ Start1, 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ Start7, 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ Start30:

Ինչպե՞ս օգտվել ծառայությունից

Ծառայությունը հասանելի է Android օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար: Հավելվածը հաջողությամբ տեղադրելու համար բջջային սարքի կարգավորումներում անհրաժեշտ է թույլատրել անհայտ աղբյուրներից ներբեռնումը:

Apps Club ծառայությամբ հավելվածներ և խաղեր ներբեռնելու համար անհրաժեշտ է ունենալ ակտիվ բաժանորդագրություն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ծառայության գինը.

1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ 1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ

1090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Ինչպե՞ս ապաբաժանորդագրվել

• Անհրաժեշտ է SMS հաղորդագրության միջոցով= ուղարկեք «Stop» բառը 1090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն)

• Անհրաժեշտ է Apps Club հավելվածի կամ http://appsclub.mts.am պորտալի միջոցով մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին և սեղմել «Ապաբաժանորդագրվել»

Ծանոթություն

• Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն:

• Ռոումինգում գտնվելիս ինտերնետի դիմաց վճարը հաշվարկվում է համաձայն տվյալ ուղղության համար նախատեսված սակագնի:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից ցանկացածը:

 Ուշագրավ
Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն