Ֆրանսիայում կանխել են իրավապահների դեմ ուղղված ահաբեկչությունը

Ֆրանսիայում կանխել են իրավապահների դեմ ուղղված ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հատուկ ծառայությունները կանխել են անվտանգության ուժերի աշխատակիցների դեմ ուղղված ահաբեկչությունը: Այդ մասին հայտնել է BFM-TV հեռուստաալիքը Փարիզի դատախազության վրա հղումով:

Նշվում է, որ «դաժան հարձակում» էր սպասվում, սակայն մանրամասներ չեն հրապարակվել:

Հետաքննության շրջանակում իրավապահները 4 մարդու են ձերբակալել, որոնք զբաղվում էին ահաբեկչությունների համար զենքի առաքմամբ: Նրանցից մեկն անչափահաս է, որն արդեն մեկ անգամ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում: Նրան ձերբակալել էին 2017-ին, երբ նա փորձել է մեկնել Սիրիա, գրում է «Ինտերֆաքսը»:

Բոլոր ձերբակալվածները Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության մեկուսարանում են՝ Լեվալուա Պերե քաղաքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---