Ադրբեջանցիները կրակել են Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել են Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին , ժամը 13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է Panorama.am-ը։

«Կրակոցներն ինտենսիվ բնույթ չեն կրել։ Կրակել են նաև Ոսկեպարի և Բաղանիսի դիրքերի ուղղությամբ, բարեբախտաբար, վնասներ, կորուստներ չունենք»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---