ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 60-րդ մասնաճյուղն է գործարկել (վիդեո)

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը 60-րդ մասնաճյուղն է գործարկել

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Էրեբունի փողոցի 23 շենք, 74 հասցեում գործարկել է թվով 60-րդ՝ «Էրեբունի» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:

«Բանկն անընդհատ զարգացնում և արդիականացնում է թվային գործիքների կիրառումը, սակայն մեզ համար նաև կարևոր է բանկի մասնաճյուղային ցանցի զարգացումն այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ստանալ դասական բանկային ծառայություններ: Քաղաքի այս հատվածում նույնպես մենք մեծ թվով հաճախորդներ ունենք և «Էրեբունի» մասնաճյուղի միջոցով ավելի մոտ կգտնվենք մեր գործընկերներին»,-նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Բացման կապակցությամբ «Էրեբունի» մասնաճյուղում մինչև հուլիսի 31-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.

  • Visa Classic և American Express Blue քարտերը բանկը կտրամադրի և կսպասարկի առանց առաջին տարվա քարտային հաշվի սպասարկման միջնորդավճարի,
  • «Ավանդ երեխաների համար» ավանդատեսակի պայմանագիր կնքած առաջին 50 ֆիզիկական անձանց համար բանկը յուրաքանչյուր ավանդատուի ավանդային հաշվին կփոխանցի 10,000 դրամ:

Բանկի «Էրեբունի» մասնաճյուղում կգործի 24/7 Express Banking-ի սրահ, որտեղ քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---