Նեյմարին Բրազիլիայում հետապնդում են հարկերը չվճարելու համար

Նեյմարին Բրազիլիայում հետապնդում են հարկերը չվճարելու համար

PanARMENIAN.Net - «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին Բրազիլիայի իշխանությունները հետապնդում են հարկերը չվճարելու համար: Հարկայինն արդեն արգելափակել է 27-ամյա ֆուտբոլիստի ունեցվածքի մի մասը, այդ թվում՝ նրա մասնավոր ինքնաթիռն ու ուղղաթիռը, գրում է Lenta.ru-ն BeSoccer-ի վրա հղումով:

Նշվում է, որ առգրավման մասին դեռ խոսք չկա՝ Նեյմարը պահպանում է մասնավոր տրանսպորտից օգտվելու իրավունքը, սակայն կարող է վաճառել այն: Բրազիլիայի իշխանությունների կողմից արգելափակված գույքը երաշխիք է այն դեպքի համար, եթե Նեյմարը չկարողանա ընդունել պատժամիջոցները:

Նեյմարն աշխարհի ամենաբարձր վարձատրվող 5 ֆուտբոլիստներից մեկն է: Նրա տարեկան եկամուտը կազմում է 91,5 մլն եվրո: Նա հանդես է եկել «Բարսելոնայի» և «Սանտոսի» կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---