Միքայել Յանի ստարտափը $18 մլն է ներգրավել

Միքայել Յանի ստարտափը $18 մլն է ներգրավել

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Դավիթ Յանի որդու՝Միքայել Յանի ստարտափը $18 մլն է ներգրավել Bessemer Venture Capital և Flint Capital վենչուրային ընկերություններից A փուլում: Ընկերությունն օգնում է բիզնեսին չաթ-բոտեր ստեղծել մեսենջերներում հաճախորդների հետ շփվելու համար, ինչպես նաև լրացուցիչ ծառայություններ է առաջարկում, օրինակ՝ գովազդ: Էթան Կուրցվեյլը Bessemer-ից կընդգրկվի ManyChat-ի տնօրենների խորհրդում, իսկ Ալեքս Ֆերարան դիտորդ կլինի, գրում է Vc.ru-ն TechCrunch-ի վրա հղումով:

Այժմ ManyChat-ը կենտրոնացած է Facebook Messenger-ում աշխատանքի վրա: Ըստ Կուրցվեյլի, Messenger-ի հետ աշխատանքը «միայն սկիզբն է»: Հեռանկարում՝ Instagram, WhatsApp և մյուս մեսենջերներն են:

Ըստ ստարտափի տվյալների, հարթակում ստեղծվել է 1 մլն-ից ավելի հաշվառման գրառում: Ընդհանուր առմամբ, ընկերության հաճախորդները Messenger-ում 350 մլն բաժանորդ են ներգրավել: Ամեն ամիս հարթակի միջոցով 7 մլրդ հաղորդագրություն է ուղարկվում, որից մոտ 80 տոկոսն ընթերցվում է:

Միքայել Յանը հիմնել է ManyChat-ը 2015-ին: Նույն տարում ընկերությունն ընդգրկվել է 500 Startups աքսելերատորում և $125 հազար ստացել:

Միքայել Յանը ռուսաստանաբնակ հայազգի գործարար Դավիթ Յանի որդին է: Դավիթ Յանը ABBYY-ի հիմնադիրն ու տնօրենների խորհրդի անդամ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---