Ցուկերբերգը ցուցադրել է Facebook-ի նոր դիզայնը 1 մայիսի 2019 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը F8 մշակողների խորհրդաժողովում ցուցադրել է սոցցանցի նոր դիզայնը: Միջոցառման հեռարձակումը հասանելի էր նրա ֆեյսբուքյան էջում: Նոր դիզայնը ստացել է FB5 անվանումը: Ցուկերբերգը նշել է, որ որոշակի դերակատարություն առաջիկա փոփոխություններում կունենա օգտատերերի գաղտնիությունը: Փոփոխություններ կլինեն կայքում և սոցցանցի հավելվածներում, մասնավորապես, չի լինի էջի վերևի «կապույտ» գլխագիրը, դիզայնը ավելի բաց երանգներով կլինի: «Պատմությունների» բաժինը, որոնք ջնջվում են հրապարակումից 24 ժամ անց, առավել ցայտուն կդառնա, իսկ էջի կենտրոնում կտեղադրվեն ընկերակցությունները: Ընկերությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի նաև Marketplace գնումների ներկառուցված բլոկին՝ տեղադրելով այն էջի վերևի մենյուում, գրում է «Վեդոմոստին»:
Ցուկերբերգը նշել է, որ նոր դիզայնը թույլ կտա օգտատերերին ավելի հեշտ շփվել, կիսվել նորություններով և այլ տեղեկատվություն փոխանակել խմբերում: Facebook-ը նաև աշխատում է իր մեսենջերների՝ WhatsApp-ի և Messenger-ի ինտեգրման և կոդավորման վրա: Որոշ փոփոխություններ կլինեն նաև Instagram-ում, որը ևս Facebook-ին է պատկանում: Facebook-ի թարմացված հավելվածներն iOS-ի և Android-ի համար կներկայացվեն առաջիկայում, իսկ կայքի նոր դիզայնը կիրականացվի մի քանի ամսվա ընթացքում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |