Մեկ ամսում սանավիացիայի ծառայությունից 9 հիվանդ է օգտվել

Մեկ ամսում սանավիացիայի ծառայությունից  9 հիվանդ  է օգտվել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկ ամսում սանավիացիայի ծառայությունից 9 պացիենտ է օգտվել:

«Ամփոփելով սանավիացիայի աշխատանքի առաջին ամիսը, կարող եմ ասել, որ տեղափոխվել է 9 պացիենտ Հայաստանի տարբեր մարզերից», - հայտնել է նախարարը՝ հավելելով, որ միայն ապրիլի 30-ին միանգամից երկու կանչ են իրականացրել՝ Նոյեմբերյան և Վանաձոր քաղաքներից:

Նախարարը հայտնել է, որ մեկ ամսում օգտագործվել է թռիչքային մոտ 12 ժամ։

Ավելի վաղ ՀՀ-ն դարձել է տարածաշրջանի առաջին երկիրը, որն ունի սանավիացիայի ծառայություն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---