Ղազախստանում հակակառավարական ցույցեր են 1 մայիսի 2019 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի Նուրսուլթան և Ալմաթի քաղաքներում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել հակակառավարական ցույցերի: Ալմաթիում ցույցերն անցնում են Հանգստի և մշակույթի կենտրոնական զբոսայգում, իսկ Նուրսուլթանում՝ քաղաքապետարանի մոտ: Մասնակիցները դեմ են արտահայտվում առաջիկա նախագահական ընտրություններին, պահանջում են բարձրացնել հաշմանդամների և բազմազավակ մայրերի սոցիալական պաշտպանվածությունը, բողոքում են ատոմային էլեկտրակայանի շինարարության դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ցուցարարներին մոտենում են դատախազության ներկայացուցիչներն ու հայտնում հավաքվածներին, որ իրենց գործողություններն ապօրինի են: Ոստիկանությունն ուղեկցում է ցուցարարներին, բայց չի խոչընդոտում: Նախկինում իրավապահները կասեցնում էին նման ցույցերն ու հանրահավաքներն առաջին իսկ կարգախոսներից հետո: Դեռ ապրիլի 29-ին Ղազախստանի գլխավոր դատախազությունը զգուշացրել էր հանրահավաքների ապօրինության մասին, որին միանալու կոչերը տարածվում էին սոցցանցերում: «Գլխավոր դատախազությունը զգուշացնում է, որ նման ակցիաներին մասնակցելու դեպքում մասնակիցների գործողությունները կորակվեն որպես խաղաղ հանրահավաքների ու ցույցերի անցկացման կարգի մասին օրենքի կոպիտ խախտում: Իրավապահներն անպայման արձագանքելու են և միջոցներ կձեռնարկեն»,-ասվում էր իրավապահների հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |