Երևանը մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների թվում է

Երևանը մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների թվում է

PanARMENIAN.Net - ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը ներկայացրել է ԱՊՀ քաղաքների վարկանիշը, որոնք նախընտրել են ռուսաստանցի զբոսաշրջիկները մայիսյան տոներին:

ՌԴ-ում մայիսյան տոներին ոչ աշխատանքային են մայիսի 1-5-ը և մայիսի 9-12-ը:

Մայիսին ՌԴ զբոսաշրջիկների նախընտրած ԱՊՀ քաղաքների առաջին տասնյակում են Բաքուն, Մինսկը, Նուրսուլթանը, Երևանը, Ալմաթին, Տաշքենդը, Բիշքեկը, Քիշնևը, Դուշանբեն և Աշխաբադը:

Ըստ ՏուրՍտատի տվյալների, զբոսաշրջիկները մայիսին ԱՊՀ քաղաքներ են մեկնում 3-5 օրով և օրական ծախսում են 60-120 դոլար սննդի և կացության համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---