Արոնյանը 10-րդն է ՖԻԴԵ-ի ուժեղագույն շախմատիստների վարկանիշում

Արոնյանը 10-րդն է ՖԻԴԵ-ի ուժեղագույն շախմատիստների վարկանիշում

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարկանիշը: Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վարկանիշում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

Նա 2 կետով բարելավել է դիրքը 2018-ի համեմատ:

Վարկանիշում ևս 2 հայ շախմատիստ կա՝ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքոնյանը, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 59-րդ և 93-րդ տեղերը:

ՖԻԴԵ-ի ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է գործող աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---