Փարիզում մայիսի 1-ի ցույցերի ժամանակ 38 մարդ է տուժել

Փարիզում մայիսի 1-ի ցույցերի ժամանակ 38 մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Փարիզում մայիսի 1-ի կապակցությամբ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ակտիվիստների և ոստիկանների բախման արդյունքում 38 մարդ է վիրավորվել, այդ թվում 14 ոստիկան: 380 մարդ նախնական բերման է ենթարկվել:

Անկարգությունները սկսվել են, երբ «Սև բլոկ» հակակապիտալիստական խմբավորման անդամները Մոնպարնասում սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ՝ բղավելով «Ոստիկանությանը բոլորն են ատում»: Ի պատասխան ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները Twitter-ում հայտնել է, որ վանդալները հարձակվել են փարիզյան Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոցի վրա՝ վիրավորելով աշխատակիցներին, ինչպես նաև նրանց օգնության եկած ոստիկանին:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարգարդրել էր ոստիկաններին վճռականորեն կասեցնել բռնության ցանկացած դրսևորում: Միայն Փարիզում հասարակական կարգի պահպխանման համար մայիսի 1-ին գործել է անվտանգության ուժերի 7400 աշխատակից: Իսկ Ելիսեյան դաշտերի և Համաձայնության հրապարակի մատույցները փակ էին:

Ֆրանսիայի այլ տարածքներում մայիսի 1-ն ընդհանուր առմամբ հանգիստ է անցել: Սակայն, որոշ քաղաքներում, օրինակ, Լիոնում և Կաննում, երթերը քաղաքի կենտրոնում արգելվել էին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---