Քոչարյանի փաստաբանը հաստատել է՝ Մարտի 1-ին մասնակից զինվորականներին 50,000-ական դրամ են բաժանել

Քոչարյանի փաստաբանը հաստատել է՝ Մարտի 1-ին մասնակից զինվորականներին  50,000-ական դրամ են բաժանել

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Ռուբեն Սահակյանը հաստատել է, որ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զինվորականններին 50,000-ական դրամ է բաժանվել, հայտնել է Aravot.am-ը:

«Այո, գումարները բաժանվել են, բայց Քոչարյանն առնչություն չունի այդ գումարների բաշխման հետ, այդքան բան»,- ասել է Սահակյանը:

Ավելի վաղ Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը բացահայտումներ էր ներկայացրել գործից, մասնավորապես նշելով, որ օլիգարխները 50,000-ական դրամ են բաժանել մարտիմեկյան դեպքերի մասնակից զինվորականներին:

Ըստ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի՝ նույն գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելիս Քոչարյանը տեղյակ չի եղել, որ վերջինս ՌԴ քաղաքացի է:

Նա նաև, ըստ փաստաբանի, 2008 թվականի մարտի 2-ի լուսադեմին է տեղեկացել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը կատարված իրադարձությունների մասին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---