ՀՀ 3 նախագահը ներկա կլինեն Մարտի 1-ի գործով դատավարությանը

ՀՀ 3 նախագահը ներկա կլինեն Մարտի 1-ի գործով դատավարությանը

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով դատավարությանը ներկա կլինեն Հայաստանի երրորդ հանրապետության երեք նախագահը՝ տարբեր կարգավիճակներով:

«Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու, դուք կտեսնեք երրորդ հանրապետության ժամանակվա նվազագույնը 3 նախագահներին տարբեր դատավարական կարգավիճակով, կտեսնեք բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնատար անձանց»,- հայտարարել է Դավթյանը։

Դավթյանը հայտնել է նաև, որ դատավարությունը կլինի դռնբաց, և միայն որոշ փոքր հատվածներ դռնփակ կանցկացվեն:

Մարտի 1-ի քրեական գործով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---