«Երևանի գինու օրերը»` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ

«Երևանի գինու օրերը»` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին և 4-ին Սարյան և Մոսկովյան փողոցներում անցկացվելու է «Երևանի գինու օրեր» փառատոնը, որի իրականացման գլխավոր հովանավորն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն է՝ իր կողմից Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկվող American Express քարտերով։

Միջոցառման նպատակն է Հայաստանում խթանել զբոսաշրջությունն ու ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը: Փառատոնի շրջանակում կներկայացվեն հայկական գինի արտադրողների ավելի քան 200 տեսակի գինի։

«Բանկն իր հիմնադրման օրվանից եղել է տնտեսության իրական հատվածի կողքին` մշտապես ֆինանսավորելով այնպիսի ծրագրեր, որոնք միտված են տնտեսության զարգացմանը։ Համոզված եմ, որ նմանօրինակ միջոցառումները խթան են ներքին արտադրողների համար` իրենց արտադրանքն ի ցույց դնելու և ճանաչելի դարձնելու համար: Ուստի մենք այս ամենի կողքով չէինք կարող անտարբեր անցնել»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը:

Միջոցառման կազմակերպիչներից Նունե Մանուկյանի խոսքով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն այն ընկերություններից է, որը միշտ աջակցում է տեղական արտադրողին:

«Մենք կազմակերպում էինք նաև «Արենի» գինու փառատոնը: Եվ, եթե չլիներ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությունը գյուղացիներին, խաղողագործությունը շատ չէր զարգանա և մենք այսօրվա դրությամբ չէինք ունենա մեծաթիվ գինեգործներ»,- նշել է Նունե Մանուկյանը:

«Երևանի գինու օրեր» միջոցառմանն ամեն տարի այցելում է 20-25 հազար մարդ, որոնց շուրջ 40 տոկոսը զբոսաշրջիկներ են, ինչն էլ ուղղակիորեն նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---