2019-ին Վենեսուելայում 57 ցուցարար է զոհվել

2019-ին Վենեսուելայում 57 ցուցարար է զոհվել

PanARMENIAN.Net - 2019-ի մեկնարկից ի վեր Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում 57 ցուցարար է զոհվել: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի «Սոցիալական կոնֆլիկտայնության մշտադիտարկման կենտրոն» (OVCS) ոչ կառավարական կազմակերպությունը:

Ընդհանուր առմամբ 2019-ին Վենեսուելայում ավելի քան 6000 ցույց է տեղի ունեցել, ըստ փորձագետների, գրում է Deutsche Welle-ն:

Երկրի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոն կոչ է արել համաքաղաքացիներին զանգվածային բողոքի ակցիաների դուրս գալ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ և հասնել նրա պաշտոնանկությանն «Ազատություն» գործողության արդյունքում: Կարակասի և մյուս քաղաքների փողոցներում զանգվածային բախումներ են սկսվել ընդդիմության կողմնակիցների և Վենեսուելայի անվտանգության ուժերի միջև, որի հետևանքով, ըստ OVCS-ի, 239 մարդ է տուժել:

Մայիսի 2-ին Մադուրոն, դիմելով բանակի զինվորներին, կոչ է արել զինաթափել բոլոր «դավաճաններին ու ապստամբներին»: «Ոչ ոք չպետք է վախենա: Եկել է խաղաղության մեր իրավունքը պաշտպանելու ժամանակը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---