Instagram-ում Հոլոքոսթի ժամանակ զոհված հրեա աղջկա անունից աքաունթ է բացվել

Instagram-ում Հոլոքոսթի ժամանակ զոհված հրեա աղջկա անունից աքաունթ է բացվել

PanARMENIAN.Net - Instagram-ում Հոլոքոսթի ժամանակ զոհված 13-ամյա հրեա աղջկա՝ Եվա Հեյմանի, անունից աքաունթ է բացվել: eva.stories պրոֆիլում ներկայացված են Եվայի օրագիրը վերարտադրող տեսանյութեր: Եվան վարել է օրագիրը 1944-ին Հունգարիայում ողբերգական իրադարձությունների ժամանակ: Սթորիսն այնպես է կազմված, կարծես աղջիկն այն ժամանակ սմարթֆոն է ունեցել, որով կարող էր նկարահանել այն ամենն, ինչ կատարվում էր, գրում է Bird in Flight-ը:

Եվա Հեյմանը հունգարաբնակ այն մոտ 400,000 հրեաներից էր, որոնց ուղարկել են նացիստական համակենտրոնացման ճամբարներ 1944-ի մայիսի 15-ից հուլիսի 9-ը: Eրկրորդ համաշխարհային տարիներին սպանված մոտ 6 մլն հրեաներից գրեթե 600,000-ը Հունգարիայից էին: Եվա Հեյմանին պապի և տատի հետ բռնել և Աուշվից են ուղարկել հունիսի 2-ին: 1944-ի հոկտեմբերի 17-ին Եվան մահացել է գազի խցիկում: Նրա մայրն ու խորթ հայրը կարողացել են փախչել:

Պատմություններից մեկում նախագծի հեղինակները պատմում են, թե ինչպես էր աղջիկը մինչև վերջ պայքարում և երազում ֆոտոլրագրող դառնալ: «Եվա, հուսով ենք, որ այս նախագծի շնորհիվ մենք իրականացնում ենք քո երազանքը»,-գրել են eva.stories-ի հեղինակները:

Նախագծի ռեժիսորները, սցենարիստներն ու գլխավոր պրոդյուսերները իսրայելցի գործարարներ Մատի Կոչավին և նրա դուստրն են: Նրանք Եվայի պատմությունը ներկայացրել են 70 պատմության միջոցով:

«Եթե ուզում ենք Հոլոքոսթի մասին հիշողությունը փոխանցել նոր սերնդին, պետք է հասցնենք այնտեղ, որտեղ գտնվում է այդ սերունդը: Իսկ այն Instagram-ում է»,-ասել է Մատի Կոչավին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---