Քրեակատարողական ծառայությունում հաստիքները 30-ով կավելանան

Քրեակատարողական ծառայությունում հաստիքները 30-ով կավելանան

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարությանը ենթակա քրեակատարողական ծառայությունում հաստիքների թիվը կավելան 30-ով: Համապատասխան որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման E-Gov.am հարթակում:

Առաջարկվում է ծառայությունում հաստիքների առավելագույն թիվը 2315-ից դարձնել 2345:

«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 4 հավելվածի 1-ին կետում «2315» թիվը փոխարինել «2345» թվով», - մասնավորապես ասվում է որոշման մեջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---