Սանասարյանի «թանկարժեք կոստյումը», Հարությունյանի «նվեր ստացած ժամացույցը», Գրիգորյանի «բիզնեսը»

Սանասարյանի «թանկարժեք կոստյումը», Հարությունյանի  «նվեր ստացած ժամացույցը», Գրիգորյանի «բիզնեսը»

PanARMENIAN.Net - Մեկ շաբաթում սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր և ԶԼՄ-ներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին վերագրեցին թանկարժեք ժամացույցներ ու կոստյումներ, բիզնեսներ: Պաշտոնյաները հերքեցին այդ տեղեկությունները, իսկ նրանցից երկուսն արդեն դիմել են իրավապահներին՝ զրպարտության համար համապատասխան անձանց պատասխանատվության ենթարկելու համար: PanARMENIAN.Net - ը ներկայացնում է անցնող շաբաթ սոցիալական ցանցերում շրջանառված և հերքված տեղեկությունները:

Սանասարյանի «3-մլն-անոց կոստյումը»

Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարց տվեց նրա՝ «3 մլն դրամ արժեքով «Ստեֆանո Ռիչի» ապրանքանիշի կոստյումի» մասին: Դրանից հետո մի շարք օգտատերեր սկսեցին պնդել, թե Սանասարյանն իսկապես ունի այդ արժեքով կոստյում, սակայն այդպես էլ չհրապարակեցին Սանասարյանի՝ համապատասխան կոստյումով գոնե մեկ լուսանկար, կամ որևէ այլ առարկայական ապացույց:

Այս ասուլիսը լուսաբանող մի շարք ԶԼՄ-ներ էլ գրեցին, թե Սանասարյանն իբրև թե չի հերքել այդ լուրը: Ավելի ուշ Սանասարյանը ֆեյսբուքում ևս մեկ անգամ հերքեց այդ տեղեկությունը:

«Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեթության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։ Ժողովուրդ ջան, ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբևիցե 200,000 դրամից թանկ կոստյում չեմ կրել և հիմնականում պատվիրում եմ հայ դերձակներից»,-գրեց նա։

ԿԳ նախարարի «նվեր ստացած թանկարժեք ժամացույցը»

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը անցնող շաբաթ որոշեց հրապարակել «նվերների ու չտեսության մասին» մի պատմություն, որն իրեն պատմել էր «իր ծանոթներից մեկը»:

Ըստ այդ հրապարակման, մի մարդ, որն անհարթ հարաբերություններ ուներ ԿԳ նարարար Արայիկ Հարությունյանի հետ, որոշում է նրան 1 մլն դրամ արժեքով ժամացույց նվիրել: Նախարարը, ըստ այդ պատմության, ընդունել է նվերը և «այն տվել է իր եղբորը, որը կապ ունի ժամացույցի մեկ այլ խանութի հետ, և հանձնարարել նրան կանխիկացնել այդ ապրանքը»:

«Այնտեղ ասում են, որ չեն կարող վերցնել, քանի որ իրենց բրենդներից չէ, բայց կփորձեն կապվել այլ մարդու հետ», - գրել է օգտատերը:

Նա նշել է, որ խանութից ժամացույցն առաջարկել են այն խանութի տիրոջը, որտեղից այն գնել էր ԿԳ նախարարի հետ «հարաբերությունները հարթել ցանկացող անձը»: Վերջում էլ օգտատերը գրել էր, թե «այսպես է լինում, երբ չտեսները պաշտոններում են հայտնվում»:

Նախարարի արձագանքը չուշացավ, նա անմիջապես դիմեց իրավապահ մարմիններին:

«Եթե սա իրական կերպար է, ապա օրենքի ամենայն խստությամբ պատասխան է տալու սուտ մատնության կամ զրպարտության համար: Քիչ առաջ այս գրառումն ուղարկեցի իրավապահ մարմիններին», - գրեց նա:

Բնապահպանության նախարարի բիզնեսը

ՀՀ կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ակցիայի մասնակիցներից «Ջամբո» էկզոտիկ այգու հիմնադիր Արտյոմ Վարդանյանը հայտարարեց, թե Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, «միասին բիզնես ունեն»:

Նախարարը հայտարարեց, որ դատի է տալու Կարապետյանին՝ հրապարակայնորեն այդ տեղեկությունը հերքելու և պատճառված վնասի փոխհատուցելու պահանջներով:

Ընթերցեք նաև՝ «5 հերքում՝ 4 ժամում»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---