ՊՆ-ում հայ-էմիրաթական երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

ՊՆ-ում հայ-էմիրաթական երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել քննարկումները փետրվար ամսին Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարարի, Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայ էմիրության կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի նախանշած` ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմական սպորտի, տեղեկատվության փոխանակման և այլ ոլորտներում համագործակցության կյանքի կոչման, ինչպես նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության իրավապայմանագրային դաշտի ստեղծման շուրջ:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---