ԱՆ-ն բացահայտ սուտ է որակել TV5-ի ռեպորտաժը պատավաստումների մասին 3 մայիսի 2019 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ TV5 հեռուստաընկերությամբ հեռարձակված «Ստիպողական պատվաստում» ռեպորտաժի ընթացքում հնչեցված բոլոր մեկնաբանությունները բացահայտ սուտ են և միտված են բնակչության շրջանում պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածմանն ու անվստահության մթնոլորտի ձևավորմանը: «Փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումներն իրականացվում են բացառապես բժշկական կազմակերպություններում` բժշկական հակացուցումներ չունեցող քաղաքացիներին, իսկ անչափահասների կամ անգործունակ ճանաչված անձանց պարագայում` կատարվում է ծնողների կամ օրինական ներկայացուցչի համաձայնության դեպքում: Ինչ վերաբերում է բջջային հաղորդագրությանը, ապա տեղեկացնենք, որ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող բջջային օպերատորների կողմից (ՅՈւՔՈՄ, ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ) առողջապահության նախարարության առաջարկով բոլոր բաժանորդներին՝ առանց սեռատարիքային սահմանափակման, ապրիլի 25-30-ն ընկած ժամանակահատվածում հղվել է հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Պատվաստումները կյանքեր են փրկում: Նախատեսված են և մեծերի, և փոքրերի համար: Պաշտպանվենք միասին: Դիմեք պոլիկլինիկա: Թեժ գիծ՝ 550601», -ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ սա քայլ է` մեկ անգամ ևս հիշեցնելու պատվաստումների կարևորությունն ու արդյունավետությունը: «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը Հայաստանում նշվում է 2005 թվականից, որի ընթացքում օգտագործվում են իրազեկման բոլոր հնարավոր հարթակները, այդ թվում նաև հեռահաղորդակցության միջոցները: Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ոչ մասնագիտական, փաստերի վրա չհիմնված, գիտականորեն չապացուցված տեղեկատվություն տարածելուց», -ասված է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |