Զեկույց. Քրիստոնյաների հետապնդումն աշխարհում հասնում է ցեղասպանության մակարդակի

Զեկույց. Քրիստոնյաների հետապնդումն աշխարհում հասնում է ցեղասպանության մակարդակի

PanARMENIAN.Net - Քրիստոնյաների հետապնդումներն աշխարհի որոշ տարածաշրջաններում հասնում է ցեղասպանության մակարդակի. Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի կարգադրությամբ իրականացված հետազոտության մեջ:

Միջանկյալ զեկույցոմ, որը կազմել է եպիսկոպոս Թրուրո Ֆիլիպ Մաունթսթիվենի գլխավորած հանձնաժողովը, ասվում է, որ յուրաքանչյուր երրորդ մարդը մոլորակում կրոնական հողի վրա հետապնդման զոհ է դառնում: Նույն զեկույցում ասվում է, որ ամենահետապնդովող խումբը քրիստոնյաներն են, գրում է BBC-ին:

Ըստ Հանթի, քաղաքական կոռեկտությունն է նաև պատճառը, որ այս հարցը չեն բարձրաձայնում ԶԼՄ-ները և այն անտեսվում է: Հեղինակներն ասում են, որ քրիստոնյաները զանգվածաբար ստիպված են հեռանալ հայրենի վայրերից, որի արդյունքում քրիստոնյաները կարող են իսպառ վերանալ Մերձավոր Արևելքի շատ երկրներում:

Օրինակ, այժմ քրիստոնյաները պաղեստինցիների շրջանում ընդամենը 1,5% են կազմում: Իրաքում մինչև 2003թ. 1,5 մլն քրիստոնյա կար, իսկ այսօր ընդամենը մոտ 120, 000:

Զեկույցը հատուկ անդրադառնում է նաև Կենտրոնական Ասիային, որտեղ մասնավորապես հետխորհրդյաին երկրները դիտարկում են կրոնական կազմակերպությունները, այդ թվում քրիստոնեությունը, որպես սպառնալիք: Երբեմն որոշ եկեղեցիների գործունեությունն ուղղակի արգելվում է՝ սովորաբար, հիսնականների և Եհովայի վկաների գործունեությունը:

Հանթը կարգադրել է անցկացնել հետազոտութունը 2018-ի դեկտեմբերին, երբ մամուլում սկանդալ բարձրացավ քրիստոնյա Ասիա Բիբիի շուրջ, որին մահ էր սպառնում, թեև դատարանը նրան անմեղ էր ճանաչել իսլամը վիրավորելու մեջ:

Վերջնական զեկույցը կհրապարակվի ամռանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---