Զելենսկին գործընկերներին է հանձնել իր բիզնեսի կառավարումը՝ առանց ազդեցության իրավունքի 6 մայիսի 2019 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին դուրս է եկել բիզնեսից՝ գործընկերներին հանձնելով իր բիզնեսի կառավարումը: Նրա բաժինը կվերադարձնեն նախագահության 5-ամյա ժամկետից հետո: Այդ մասին հայտնել է Զելենսկու բիզնես գործընկեր Սերգեյ Շեֆիրը, հայտնում է korrespondent.net-ը «theԲաբել»-ի վրա հղումով: Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ մինչև խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են աշնանը, նա ցանկանում է դուրս գալ իր բիզնեսից: Ըստ նրա, նա նախագահության է գնում 5 տարով: «Նա դուրս է եկել բիզնեսից: Գուցե, 1-2 ստորագրություն է մնացել: Տվել է ինչ-որ մեկին իր բաժինը: Գուցե ինձ, գուցե Բորիսին, չեմ հիշում: Դա այնքան անկարևոր է, որովհետև ոչ ես, ոչ Բորիսը նրան հաստատ չենք վնասի»,-ասել է Շեֆիրը: Ըստ նրա, Զելենսկին, նրանց է տվել իր ձայնի իրավունքն ու ազդեցությունը: «Նա դիվիդենտներ կստանա ռոյալթիից, ինչ-որ բրենդեր նրա անունով են մնացել: Մենք պայմանավորվածություն ունենք, որ վերադարձնելու ենք նրա բաժինը 5 տարուց»,-ասել է Շեֆիրը: Մարտի 31-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է դերասան Վլադիմիր Զելենսկին, նա ստացել է ձայների 30,22 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 15,93 տոկոսը և նույնպես դուրս է եկել երկրորդ փուլ: Նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է 13,39 տոկոսը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |