Ո՞ւմ եք վստահում Ձեր կուտակային կենսաթոշակային միջոցները (վիդեո) 6 մայիսի 2019 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներն ամեն ամիս սոցվճար են կատարում, և չափազանց կարևոր է իմանալ, թե ում է վստահվում այդ գումարն ու ինչպես է այն կառավարվում: Հայաստանում գործող կուտակային կենսաթոշակային համակարգն ունի երկու կառավարիչ, որոնցից մեկն աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի մասնակցությամբ հիմնադրված և կառավարվող Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթն է: Այն հիմնել են ֆրանսիական Ամունդի Ասեթ Մենեջմենթ ընկերությունը՝ 51%, և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդի Ասեթ Մենեջմենթի գլխավոր բաժնետերը Կրեդիտ Ագրիկոլ խումբն է՝ 69,9%-ով: Մյուս հիմնադիրը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, 1996 թվականին հիմնվել է Եվրոպական միության TACIS ծրագրի շրջանակում: 2006-ի սեպտեմբերին ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբն իրականացնելով ֆինանսական ներդրում բանկի կապիտալում, դարձել է բանկի բաժնետերերից մեկը: Ամունդի Ասեթ Մենեջմենթի կառավարման ներքո գտնվող ակտիվների ծավալն ավելի քան 1 տրլն 400 մլրդ եվրո է: Ընկերությունը ներկայացված է 37 երկրում: Դրա աշխատակիցների թիվն անցնում է 4500-ը, հաճախորդները՝ 100 մլն ավելի են: Ամունդին Եվրոպայի ամենամեծ ակտիվների կառավարիչն է` իր կառավարման տակ ունեցած ակտիվների մեծությամբ և աշխարհում ունեցած ծանրակշիռ դիրքով: Ընկերությունն ակտիվների կառավարման ոլորտում համաշխարհային աղյուսակի գլխավոր 10-նյակում է: Ընկերության նպատակն է Հայաստանում դառնալ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներդրող և լինել առաջատար՝ առաջարկվող ծառայությունների որակով և թափանցիկությամբ, ծառայությունների մատուցման արդյունավետությամբ, կայուն զարգացման և սոցիալական պատասխանատվության հանձնառությամբ, հաճախորդների հետ հարաբերությունների որակով: Սա ընկերության գլխավոր առավելությունն է, որն արտացոլված է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի կարգախոսում. Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը Ձեր փորձառու գործընկերն է: «Կորպորատիվ մշակույթի և արագ զարգանալու կարողության շնորհիվ, ակտիվների կառավարման ոլորտում Ամունդին արձանագրել է նշանակալի աճ և արդյունքներ: Մենք միշտ առաջնորդվում ենք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով, մեծ ուշադրություն ենք դարձնում հասարակության առջև մեր ստանձնած սոցիալական պարտավորություններին և շրջակա միջավայրի պահպանության հարցերին։ Որպես գլոբալ խաղացող Ամունդին բացառիկ դիրքում է, կարող է ամբողջ աշխարհում իր հաճախորդներին առաջարկել պրոդուկտների մեծ տեսականի և բազմազան լուծումներ։ Ամունդիի ամբողջ էքսպերտիզան, լայն դիվերսիֆիկացիան, ներդրումային լուծումների բազմազան ընտրությունը և ռազմավարությունը թույլ են տալիս արդարացնել մեր բոլոր հաճախորդների սպասելիքները: Ամբողջ աշխարհում մենք մոտ ենք մեր հաճախորդներին, փաստ, որն ավելի է ամրապնդում հաճախորդների վստահությունը»,- նշել է Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի տնօրեն Ժան Մազեջյանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |