Մայիսի 6-ից Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքն ավելի հաճախ կերթևեկի

Մայիսի 6-ից Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքն ավելի հաճախ կերթևեկի

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ից ավելանում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի չվերթների հաճախականությունը: Ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավման և ուղևորափոխադրումների ծառայությունների որակի կատարելագործման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մայիսի 6-ից նշանակել է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց մերձքաղաքային էլեկտրագնացքի լրացուցիչ չվերթներ:

Մայիսի 6-ից ամեն երկուշաբթի էլեկտրագնացքն աշխատելու է Գյումրի-Երևան երթուղում՝ Գյումրիի կայարանից մեկնելով 09:05 և ժամանելով Երևան 11:15:

Ամեն հինգշաբթի էլեկտրագնացքն երթևեկելու է Երևան-Գյումրի երթուղով՝ մեկնելով Հայաստանի մայրաքաղաքից 17:15 և Գյումրի ժամանելով 19:25:

Արագընթաց էլեկտրագնացքների ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի չվացուցակները մնում են անփոփոխ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---