Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է

Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի երեկոյան հրթիռակոծվել է Քեսաբի Էսկյուրան գյուղը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Գանձասարը»: Հրթիռներն արձակել են զինյալ ահաբեկչականն խմբավորումները:

«3 հրթիռ ընկել է Էսկյուրան գյուղի շրջակայքում: Վիրավորվել է 2 քեսաբահայ, որոնք անմիջապես տեղափոխվել են Լաթաքիայի հիվանդանոց: Վիրավորների առողջական վիճակը կայուն է»,-ասվում է գրառման մեջ:

Քեսաբ քաղաքը, որը հիմնականում բնակեցված է հայերով,2014-ին հարձակման էր ենթարկվել ծայրահեղական խմբավորումների կողմից: Այժմ քաղաքում տեղակայված են սիրիական բանակի ստորաբաժանումները: Խաղաղ ժամանակներում լեռնային այս քաղաքը համարվում էր լավագույն հանգստավայրերից մեկը երկրի հյուսիսում։

2014-ի մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը Քեսաբում: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չեն եղել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---