HBO-ն խոստովանել է սուրճի հետ կապված սխալը «Գահերի խաղում»

HBO-ն խոստովանել է սուրճի հետ կապված սխալը «Գահերի խաղում»

PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքը պաշտոնական հայտարարություն է տարածել «Գահերի խաղի» վերջին սերիայում Դեյներիսի առջև սեղանին մնացած մի բաժակ սուրճի վերաբերյալ: Անհաջող դրվագը սուր արձագանք է ստացել համացանցում, սակայն կաբելային հեռուստատեսության ներկայացուցիչները հումորով են արձագանքել:

«Էպիզոդում հայտնված լատեն սխալմունք էր: Դեյներիսը բուսական թեյ էր պատվիրել»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է kinopoisk.ru-ն:

«Գահերի խաղի» բեմադրիչ Հաուկե Ռիխտերը դրանում սարսափելի բան չի տեսնում և ազնվորեն խոստովանում է, որ աշխատանքի ընթացքում կադրում բազմաթիվ կողմնակի իրեր են հայտնվում: «Սուրճի հետ կապված լուն դավա դարձրեցին, քանի որ մինչ այդ «Գահերի խաղում» նման բան չէր եղել»,-ասել է նա:

Սակայն, սուրճի բաժակ մեկ անգամ արդեն հայտնվել էր կադրում՝ Վեսթերոսում: Սկզբնական էպիզոդներից մեկում կարելի է ժամանակակից բաժակ տեսնել Ջեյմե Լանիստերի ձեռքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---