ԱԳ նախարարը՝ Քենթին. ՀՀ-ն հանձնառու է քայլեր ձեռնարկելու հայ-ամերիկյան օրակարգի ամրապնդման ուղղությամբ

ԱԳ նախարարը՝ Քենթին. ՀՀ-ն հանձնառու է քայլեր ձեռնարկելու հայ-ամերիկյան օրակարգի ամրապնդման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայ-ամերիկյան հարաբերությունները բավական ամուր հիմքի վրա են, և Հայաստանը հանձնառու է քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ամրապնդման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ ՄնացականյաննԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ հանդիպմանը:

Քենթն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանում է՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը, հայտնում է ԱԳՆ տեղեկատվության ու հանրային դիվանագիտության վարչությունը:

Այս առնչությամբ երկուստեք ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անցկացումը, ինչպես նաև տարբեր ձևաչափերով տեղի ունեցող պարբերական հանդիպումներն ու փոխայցելությունները, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկելու գործընկերային օրակարգի ընդլայնման ուղղությամբ քայլերը:

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականությունը՝ ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու արձանագրված ձեռքբերումների ամրապնդմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում պատվիրակությունները քննարկել են ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ համագործակցությունը: Պատվիրակությունները վերահաստատել են Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկկողմ հարաբերությունների օրակարգի բոլոր ոլորտներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---