Կառավարության կառուցվածքում փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է

Կառավարության կառուցվածքում փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Նախագծին կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ է եղել 1-ը:

Քվեարկությունից առաջ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները հայտարարել են նախագծին դեմ քվեարկելու մասին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններով նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի: Դրանք են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---