«Սասնա ծռերը» մերժում են Գեորգիևյան ժապավենները 8 մայիսի 2019 - 11:17 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ քննադատում է Հայաստանի տարածքում Գեորգիևյան ժապավենների կիրառումը, ինչպես նաև «Անմահ գնդի» քայլերթը: Հայտարարության մեջ ասված է.«Երկրորդ համաշխարհային պատերազմի Եվրոպական թատերաբեմում Նացիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի հաջորդ օրը՝ մայիսի 9-ը, որպես իր համար Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի օր նշող Ռուսաստանի Դաշնությունը վերջին տարիներին ձևավորել է գաղութատիրական նկրտումներ ունեցող մի ավանդույթ, որի շրջանակներում օտարերկրյա պետությունների տարածքներում կազմակերպում է Ռուսական կայսրապետականության խորհրդանիշ համարվող Գեորգիևյան ժապավեների կիրառմամբ միջոցառումներ, որոնցից հատկապես աչքի է ընկնում այսպես կոչված «Անմահ գնդի» քայլերթը: Ցավոք սրտի, այս ամոթալի երևույթը նույնիսկ պետական մակարդակով ընդունվում և կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետությունում: Արդեն ականատես ենք լինում, որ ՀՀ կառավարության անդամներից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրապարակավ հանդես է գալիս Գեորգիևյան ժապավենը կրծքին փակցրած խրոխտ կեցվածքով: Բացի այդ՝ մամուլում հրապարակված լուրերից տեղեկանում ենք, որ այսպես կոչված «Անմահ գնդի» քայլերթին պատրաստվում են մասնակցել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և որ դրա ժամանակ նախատեսվում է կրել նաև 1988-1994 թթ. ազատագրական պատերազմի և 2016 թ. Քառօրյա պատերազմի հերոսների՝ Գեորգիևյան ժապավեններով երիզված դիմանկարներ: Մամուլից տեղեկանում ենք նաև, որ ՀՀ իրավապահների հետ միասին մայիսի 9-ի միջոցառումների ընթացքում իրավակարգի ապահովման նպատակով գործառելու են նաև ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, մինչդեռ ՀՀ տարածքում դրանց առկայությունը, գործառույթներն ու իրավասությունը սահմանված չէ ՀՀ և ՌԴ միջև կնքված որևէ պայմանագրով, ուստի դրանց գործառումն ապօրինի է: Շատ ամոթալի և ցավալի է, որ Մայիսի 9-ի՝ մեզ համար Հայրենիքի վերատիրացման մեկնարկի սրբազան նշանակություն ունեցող Շուշիի ազատագրման խորհուրդը փաստորեն աղճատվում է և, որպես մասնակի մի երևույթ, զետեղվում է ռուսական կայսերականության գերազանցությունը հավաստող խորհրդանիշների և միջոցառումների համատեքստում: Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների թողտվությամբ և մասնակցությամբ ՀՀ ինքնիշխանությունը նսեմացնող և մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող այս դրսևորումները և մեր ժողովրդին կոչ ենք անում մերժել դրանք»։ Գեորգիևյան ժապավենը տեսքով և գույների համադրությամբ համապատասխանում է այն ժապավենին, որն առկա է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» շքանշանի շերտաձողիկի վրա։ Հենց այդ պատճառով էլ Գեորգիևյան ժապավենը XXI դարի սկզբում դարձել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի խորհրդանիշը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ Պուտինը՝ Ալիևին․ Անվտանգային հարցերը տարածաշրջանում շատ զգայուն են «Հարցերն այստեղ շատ են և շատ զգայուն»,–ասել է նա ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել |