Տոնոյան. Երբ հակառակորդը կրակում է, շատ խիստ ենք պատասխանում

Տոնոյան. Երբ հակառակորդը կրակում է, շատ խիստ ենք պատասխանում

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարաբերական կայուն է գնահատել իրավիճակը շփման գծում: Այդ մասին նա ասել է Եռաբլուրում, ուր այցելել էր Երկրապահի օրվա կապակցությամբ՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից կրակոցների ակտիվացմանը։

«Իրավիճակը գնահատում եմ հարաբերական կայուն։ Բոլոր միջոցները ձեռնարկվում են, որ այդպիսի խնդիրներ չառաջանան, բայց, ինչպես մի անգամ արդեն արտահայտվել եմ, երբ հակառակորդի կողմից այդպիսի դեպքեր կան, այնպես չէ, որ մենք չենք կրակում, շատ խիստ ենք կրակում»,-ասել է Դավիթ Տոնոյանը, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Տոնոյանն ասել է, որ հաղթել ենք հերոսամարտում և այդ հաղթանակները բերում են խաղաղության։ Նախարարը նշել է, որ պաշտպանության նախարարությունը համագործակցում է Երկրապահ կամավորական կառույցի հետ, աշխատանքներ են տարվելու մատաղ սերնդի դաստիարակության հարցում։

«Պատանի երկրապահի սկսած ծրագրերը պետք է ձևափոխվեն, բարեփոխվեն ու շարունակվեն»,-ասել է Դավիթ Տոնոյանը։

Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---