«Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը» վերանվանվել է

«Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը» վերանվանվել է

PanARMENIAN.Net - Երևանի ավագանին ձայների ճնշող մեծամասնությամբ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը» վերանվանել է «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի»։

Փետրվարի 26-ին Ռոդինան՝ մի շարք ռուս պատգամավորների հետ, Բաքվում մասնակցել էր Խոջալուի դեպքերին նվիրված հակահայկական երթին:

Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Լույս» խմբակցությունը։

Երևանի ավագանու մարտի 22-ի նիստում «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները միացել են «Լույս» խմբակցության՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջազգային կապերի հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի դպրոցն անվանափոխելու նախաձենությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---