Փաշինյան. Բաքուն 25 տարի պատրաստվում է պատերազմի, կիսապատերազմական վիճակում ենք

Փաշինյան. Բաքուն 25 տարի պատրաստվում է պատերազմի, կիսապատերազմական վիճակում ենք

PanARMENIAN.Net - Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի և եթե կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, նշանակում է՝ կիսապատերազմական իրավիճակի մեջ ենք: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր պաշտոնավարման 1 տարվան նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով շփման գծում իրավիճակի սրման մասին հարցին:

«Վերջին շրջանում որոշ օրերին լարում կա, բայց ընդհանուր առմամբ կայունությունն ու հանդարտությունը, որ կար, պահպանվում է: Գիտեք, որ հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ և Ալիևի միջև և այս շրջանում փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում: Մենք ինֆորմացիա, մտահոգություններ ենք փոխանակում: Կան, իհարկե, մեղադրանքներ: Ես փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում...Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը»,-ասել է վարչապետը:

Նա հավելել է. «Մենք արձանագրել ենք, որ հրադադարը պետք է պահպանվի ու ամրապնդվի, ու հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, արդյո՞ք ինչ-որ մեկը տվել է հրահանգ ապակայունացնելու իրավիճակը»: Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական կողմը ևս մտահոգություններ է փոխանցում՝ փոխադարձ մեղադրանքներ կան: «ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով պետք է կարգավորենք»,-ասել է նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---