Կրակոցներ Կոլորադոյի դպրոցում. Կա զոհ և վիրավորներ

Կրակոցներ Կոլորադոյի դպրոցում. Կա զոհ և վիրավորներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլորադո նահանգի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով 1 դեռահաս է սպանվել: Հրազենից 2 անձ է կրակ բացել:

Ողբերգությունը տեղի է ունեցել Դենվեր քաղաքից ոչ հեռու գտնվող Հայլենդս-Ռանչ բնակավայրում, STEM գիտատեխնիկական դպրոցում, հայտնում է ոստիկանը: Հարձակվողները ձերբակալվել են, գրում է BBC-ին:

«Տեղական ժամանակով ժամը 2-ին մոտ երկու անձ է մտել դպրոց, նրանք խորացել են տարածքում և կրակ են բացել աշակերտների ուղղությամբ 2 տարբեր մասերում»,-ասել է շերիֆ Թոնի Սփերլոքը:

Երկու հարձակվողներն էլ նույն դպրոցում են սովորել: Սպանվել է 18-ամյա մի պատանի: Զենքը, որից արձակվել են կրակոցները, հայտնաբերվել է դեպքի վայրում:

Հայլենդս-Ռանչն ընդամենը 8 կմ հեռավորության վրա է Կոլումբայն դպրոցից, որտեղ 20 տարի առաջ նման ամենաարյունահեղ միջադեպերից մեկն է եղել ԱՄՆ պատմության մեջ:

Ըստ որոշ տվյալների, Կոլորադոյում հնչած կրակոցները նմանատիպ 115-րդ միջադեպն է ԱՄՆ-ում 2019-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---