ՀՅԴ ցույց` կառավարության մոտ. Պահանջում են հրաժարվել եկամտահարկի համահարթեցումից

ՀՅԴ ցույց` կառավարության մոտ. Պահանջում են հրաժարվել եկամտահարկի համահարթեցումից

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց է՝ ցուցարարները պահանջում են հրաժարվել եկամտահարկի համահարթեցումից:

Ցույցի կազմակերպիչներն են ՀՅԴ երիտասարդների «Ահազանգ» նախաձեռնության անդամները, սա նրանց հերթական ակցիան է, հայտնում է Yerkir.am-ը:

Դաշնակցական երիտասարդները պահանջում են կառավարությունից հետ կանչել հասարակության մեծամասնության շահերը ոտնահարող, հասարակական համերաշխությանը սպառնացող եկամտային հարկի համահարթեցման օրինագիծը:

Ավելի վաղ «Ահազանգ» նախաձեռնության անդամները բաց նամակ էին հղել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված պատգամավորներին վերոնշյալ հարցով:

ՀՀ Կառավարությունն առաջարկում է 2019 թ. սեպտեմբերի 1-ից եկամտային հարկը բոլորի համար սահմանել 23%, այնուհետև նվազեցնել այնպես, որ 2023 թ. այն հասնի 20 %-ի:Ցածր եկամուտ ունեցողների համար մինչև 2023 թ.-ը եկամտային հարկի նվազումն աննշան կլինի, քանի որ եկամտային հարկի նվազեցմանը զուգահեռ վերականգնվելու են կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները: Սրան զուգահեռ, բարձր եկամուտ ունեցողների համար եկամտային հարկի տոկոսադրույքի զգալի իջեցում կլինի:Կառավարույթունը՝ որպես այս նախագծի հիմնավորում նշում է, որ նախագիծը կնպաստի աշխատաշուկայում ստվերի կրճատմանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---