Մակրոնը՝ ՀՀ նախագահին. Ֆրանսիան շարունակելու է ՀՀ հետ պայքարել հանուն ճշմարտության

Մակրոնը՝ ՀՀ նախագահին. Ֆրանսիան շարունակելու է ՀՀ հետ պայքարել հանուն ճշմարտության

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հայտնելով, որ ինչպես հանձն էր առել, այս տարվանից սկսած ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի կողքին պայքար մղել հանուն արդարության և ճշմարտության: «Դա մեր պարտքն է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև այն փրկվածների և փախստականների հանդեպ, որոնց Ֆրանսիան գրկաբաց ընդունեց և որոնց ժառանգները կերտեցին մեր երկրի պատմությունը:

Համատեղ ճակատագիր կերտելու հնարավորություն ունենալու համար պետք է կարողանալ շիտակ նայել անցյալին՝ գլուխ խոնարհելով մեռյալների հիշատակի առջև և հարգելով ողջերի հիշողությունը: Դա իմ համոզմունք է, և գիտեմ, որ այն կիսում է նաև Հայաստանը: Մենք ձեր կողքին ենք հիշողության պահին, ձեր կողքին ենք նաև հանուն Հայաստանի ապագայի՝ հիմա, երբ կերտվում է նրա պատմության նոր էջը, որը պետք է լինի խաղաղության և բարագավաճման էջ»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Էմանուել Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան և Հայաստանը ձեռք-ձեռքի տված հպարտ են իրենց բարեկամությամբ և վստահ ապագայի հանդեպ:

2019-ին ապրիլի 24-ը Ֆրանսիայում առաջին անգամ նշվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր։ Համապատասխան որոշումը կայացրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:Ապրիլի 24-ին Փարիզում տեղի է ունեցել Հաղթական կամարի ներքո գտնվող կրակի նորացման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։Հրամանագրում ասվում է, որ 1915-ի հայերի ցեղասպանության հիշատակման օր սահմանել ապրիլի 24-ը։Ըստ հրամանագրի` ամեն տարի այդ օրը Փարիզում կանցկացվի միջոցառում։ Նմանատիպ միջոցառումներ կարող են կազմակերպել նաև այլ քաղաքներում, յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---