«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը վերականգնել է պետությանը մոտ 100 մլն դրամի վնասը

«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը վերականգնել է պետությանը մոտ 100 մլն դրամի վնասը

PanARMENIAN.Net - ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2018 թվականին ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի՝2015-2018 թվականներին իրականացված գնումների գործընթացի վերաբերյալ։

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, ինչի արդյունքում՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179–րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ։

Հիշյալ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը 2015-2017-ին, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, պետությանը պատճառել է 99․9 մլն դրամի գույքային վնաս։

Տնօրենի կողմից հիշյալ վնասն ամբողջությամբ վերականգնվել է։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներման ակտի կիրառման հիմքով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---