Գազալցակայաններում գազի ծավալի խախտումների առթիվ քրգործ է հարուցվել 33 կազմակերպության ներգրավմամբ

Գազալցակայաններում գազի  ծավալի խախտումների առթիվ քրգործ է հարուցվել 33 կազմակերպության ներգրավմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն գազալցակայաններում իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ստուգումներ է անցկացրել և 33 ընկերության նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն է դրել:

Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ ստուգումներն ավարտվել են։

«Դատական կարգով բողոքարկումներ էլ կան: Ես ձեռնպահ կմնամ քրեական գործի ընթացի մասին այլ մանրամասներ հայտնելուց»,- ասել է Անանյանը:

ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գազալցակայաններում ավտոմեքենաների գազի լիցքավորման խնդրին:

Նա շեշտել է, որ օրենսդրական նախաձեռնությունը քննարկելիս մի քանի անգամ արձանագրել են, որ դա անում են սպառողների շահերի պաշտպանության համար և հավաստիացումներ են ստացել, որ դա չի կարող միավոր գազի վաճառքի գնի վրա ազդել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---