Գեղարքունիքում տարածաշրջանում ամենամեծ արևային կայանը կկառուցվի

Գեղարքունիքում  տարածաշրջանում ամենամեծ արևային  կայանը կկառուցվի

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում 2019-2020 թվականներին կկառուցվի տարածաշրջանում ամենախոշոր արևային կայանը: Այս մասին «Իմ քայլը հանուն Գեղարքունքի մարզի» գործարար համաժողովի ժամանակ հայտնել է ՀՀ էներգետիկ էնթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Նա նշել է, որ մարզը ամենամեծ արևային պոտենցիալ ունեցողներից է․ Հայաստանում 13 լիցենզավորված արևային կայաններից 8-ը հենց Գեղարքունիքի մարզում են:

«Եվ արդյունաեբրական մասշտաբի արևային կայանի կառուցումը տեղի է ունենելու հենց Գեղարքունիքում: Նախորդ տարի տեղի ունեցած մրցույթի արդյունքում արդեն կա հաղթող կազմակերպություն, և կառավարության աջակցությամբ այս ծրագիրը կիրագործվի: Ծրագրով 2019-2020 թվականներին կկառուցվի 55 մեգավատտ հզորությամբ արևային կայան, որը մեր տարածաշրջանում կլինի ամենախոշոր արևային կայանը ամենացածր գնով: Իսկ ամենացածր գինը ստացվել է ի շնորհիվ Գեղարքունիքի մարզի արևային մեծ պոտենցիալի: Եվ այդ պոտնցիալը դեռ սպառված չէ, որովհետև Մեծ Մասրիկ համայնքում կան էլի տարածքներ, որոնք ունեն այդ պոտենցիալը»,- ասել է փոխնախարարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---