Մեքսիկայի Միչոական նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Մեքսիկայի Միչոական նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Մեքսիկայի Միչոական նահանգի կոնգրեսը բանաձև է ընդունելՀայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմինը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Quadratin-ը:

Բանաձևը ներկայացրել էր «Մորենա» քաղաքական կուսակցությունից օրենսդիր մարմնի պատգամավոր Քրիստինա Պորտիլյոն: Նա բաց նիստին էր հրավիրել ՀՀ հյուպատոս Ջեկ Սահակյանին:

Քրիստինա Պորտիլյոն հայտարարել է, որ Մեքսիկան հնարավարություն ունի իրավաբանական և դիվանագիտական գնահատական տալու այս հարցին:

Միչոական դե Օկամպո նահանգը Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է: Այն 16-րդն է երկրում իր տարածքով և զբաղեցնում է Մեքսիկայի մակերեսի 3 տոկոսը, բնակչությունը մոտ 4 մլն է:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---