// IP Marketing video - START// IP Marketing video - END

Շրի Լանկայում կրկին արգելափակել են սոցցանցերը

Շրի Լանկայում կրկին արգելափակել են սոցցանցերը

PanARMENIAN.Net - Շրի Լանկայի կառավարությունը հայտարարել է որոշ սոցցանցեր և մեսենջերներ ժամանակավորապես արգելափակելու մասին: Դա վերաբերում է նաև Facebook-ին և WhatsApp-ին: Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա:

Մայիսի 12-ին մի քանի տասնյակ մարդիկ Հյուսիսարևմտյան գավառի քաղաքներից մեկում քարեր են նետել մզկիթների և մահմեդականներին պատկանող խանութների վրա: Բացի այդ, Reuters-ի զրուցակիցները հայտնել են մի տղամարդու մասին, որին ծեծել են վեճի պատճառով, որն առաջացել էր Facebookում, գրում է Deutsche Welle-ն:

Շրի Լանկայում պայթյունները տեղի են ունցել ապրիլի 21-ի առավոտյան, երբ կաթոլիկները ևս տոնում էին Սբ Զատիկը: Առաջին 6 պայթյունը գրեթե միաժամանակ է որոտացել՝ եկեղեցիներում, պատարագի ժամանակ, և մի քանի հյուրանոցներում:2 ժամ անց 7-րդ պայթյունն է եղել Կոլոմբոյում, փոքր հյուրանոցում: Իսկ վերջին 8-րդ պայթյունը Դեմատագոդում, որի հետևանքով 2 ոստիկան է զոհվել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ստանձնել է Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր
Ավելի վաղ Արնոների մրցակից Պինոները 100 մլն եվրո էին նվիրաբերել
Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ հաղորդմամբ, որոշումն ընդունվել է հոր հետ համատեղ։