Քոչարյանին աջակցելու է եկել Տարոն Մարգարյանի ատենախոսությունը «պաշտպանած» երիտասարդը (վիդեո)

Քոչարյանին աջակցելու է եկել Տարոն Մարգարյանի ատենախոսությունը «պաշտպանած» երիտասարդը

PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը լրագրողների նկատմամբ կոշտ դիմադրության կազմակերպիչներից Սերգեյ Խառատյանը մայիսի 13-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ մասնակցել է նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիային:

2013 թվականին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողներ՝ այն ժամանակ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, ՀՀԿ-ական Սերգեյ Խառատյանի համակարգմամբ, խոչընդոտել են լրագրողների մուտքը համալսարան, բռնություն կիրառել նրանց նկատմամբ, հայհոյել: Միջադեպից հետո Մարգարյանին լրագրողներից «պաշտպանող» երիտասարդները հանրությանը հայտնի դարձան «Սաքուլիկներ» անվամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Խառատյանն ասել է, թե լքել է նախկին իշխող ՀՀԿ-ն, քանի որ «այս պահին գաղափարներն այլ են»:

«Աջակցում եմ Քոչարյանին, պայքարում եմ անարդարությունների դեմ», - ասել է Խառատյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---