Երևանի քաղաքապետարանում «ԿամԱԶ»-ների գնումներում խախտումներ չեն գտել

Երևանի քաղաքապետարանում «ԿամԱԶ»-ների գնումներում խախտումներ չեն գտել

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով՝ Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել են 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենայի գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուսումնասիրությունների արդյունքում գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել:

«Ուսումնասիրությունների արդյունքում՝ նշված գործընթացներում, ՀՀ քրեական օրենսդրությամբ չթույլատրված արարք կատարելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել»,- նշել է Կարապետյանը:

Քաղաքապետարանը 2019 թվականի հունվարի 21-ին մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար ձեռք է բերել 9 նոր հատուկ տեխնիկա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---