Բաքուն հավանություն չի տվել ԱԳ հռչակագրին. Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետ չուներ

Բաքուն հավանություն չի տվել ԱԳ հռչակագրին. Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետ չուներ

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Բրյուսելում կայանալու է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ բարձր մակարդակի խորհրդաժողովը, որին մասնակցելու են Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ղեկավարներն ու ՀՀ, Ադրբեջանի և Բելառուսի ԱԳ նախարարները:

Եվրամիությունը հանդիպմանն ընդառաջ հանդիսավոր հռչակագիր էր պատրաստել կոնֆերանսի մասնակիցների համար, սակայն Բաքուն հրաժարվել է հավանություն տալ դրան՝ պահանջելով ընդգրկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետը: Այսինքն, Ադրբեջանն ակնկալում էր, որ «բոլոր անդամ երկրները փաստացի սատարեն ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում»,-գրում է ՏԱՍՍ-ը:

Ուստի՝ կոնֆերանսի ավարտին հանդիպումը նախագահող Եվրամիությունն ուղղակի եզրափակիչ հայտարարություն կտարածի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում, որտեղ նրանք հրավիրված էին մասնակցելու Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---