Սարգիս Ադամյանը տեղափոխվել է «Հոֆֆենհայմ»

Սարգիս Ադամյանը տեղափոխվել է  «Հոֆֆենհայմ»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվել է «Հոֆֆենհայմ»: Գործարքն ուժի մեջ է մտնելու ամռանը, հայտնում է Armfootball-ը:

Կողմերը պայմանավորվել են չբացահայտել տրանսֆերի մանրամասները:

Ադամյանի պայմանագրի ժամկետը «Ռեգենսբուրգի» հետ նախատեսված էր մինչև 2021 թվականի ավարտը: Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը 31 խաղում 15 գոլ է խփել ու 9 գոլային փոխանցում կատարել:

«Հոֆֆենհայմը» ներկայումս Գերմանիայի առաջնությունում զբաղեցնում է 8-րդ տեղը, սակայն վերջին տուրում հաղթելու դեպքում կարող է Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---