Հովիկ Աբրահամյան. Տեսնում ենք այնպիսի երևույթների բաց քարոզ, որոնք բացասական են ընտանիքի համար15 մայիսի 2019 - 11:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ՝ նշելով, որ այնպիսի երևույթների անթաքույց քարոզ կա, որոնք բացասական են ազդում ընտանիքի վրա «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, որը մենք 2011 թվականից օրենքի ուժով ամրագրել ենք Հայաստանում և նշում ենք որպես Ընտանիքի օր: Ընտանիքը բարձրագույն արժեք է, առողջ հասարակության ու ամուր պետության հենքն ու երաշխավորը: Երջանիկ է այն ընտանիքը, որում ազգային ավանդությունների ու ինքնության պահպանմանը զուգահեռ տիրում է իրավահավասարություն, փոխադարձ հարգանք ու փոխըմբռնում: Անկախ հասարակական հարաբերությունների զարգացման աստիճանից՝ ընտանիքի ամրության գլխավոր նախապայմանը հարգանքն ու փոխզիջումն է. վեճի ամենասուր պահին լռելու ու լսելու կարողությունը, դժվարությունները միակամ հաղթահարելու խիզախությունը, երջանիկ պահերը միասին վայելելու բերկրանքը»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: Ուղերձում ասվում է, որ փորձությունները ժամանակավոր ու անցողիկ են, գլխավորը` դրանք արժանապատիվ հաղթահարելու կարողությունն է: Նշվում է, որ նույնիսկ առերևույթ անլուծելի թվացող իրավիճակները հեշտ հաղթահարելի են, երբ մարդն իր թիկունքում ունի ընտանիքի սերն ու մտերիմների աջակցությունը՝ դա ուժ է, որի դեմ անկարող է ցանկացած հողմ: «Ցավոք, այսօր տեսնում ենք նաև այնպիսի երևույթների անթաքույց քարոզ, որոնք հակասության մեջ են մեր հավաքական պատկերացումների հետ և բացասական ազդեցություն են ունենում հասարակության կարևորագույն բջիջի՝ ընտանիքի կայացման գործում: Փոքր ազգերի համար սա ծանր հետևանքեր ենթադրող խնդիր է: Մեր երկիրն այսօր կանգնած է ժողովրդագրական մարտահրավերի առջև, որի հաղթահարման ամենագործուն միջոցը, իմ խորին համոզմամբ, ամուր և լիարժեք ընտանիքի գաղափարի փառաբանումն է: Սեր և ներդաշնակություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, խաղաղություն Հայաստանին և Արցախին:Աստված բոլորիս պահապան»,-ասված է Հովիկ Աբրահամյանի ուղերձում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |