«Բարսելոնան» պատրաստ է 120 մլն եվրո վճարել Գրիզմանի համար15 մայիսի 2019 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Գրիզմանին: «Բարսելոնայի» ղեկավարությունը սպասում է հուլիսի 1-ին՝ այդ օրվանից Գրիզմանի հրաժարագինը, ըստ «Ատլետիկոյի» հետ պայմանագրի, 200 մլն եվրոյից կնվազի մինչև 120 մլն: 28-ամյա ֆրանսիացին արդեն հայտարարել է, որ հեռանալու է մադրիդյան ակումբից, սակայն չի հստակեցրել, թե որտեղ է շարունակելու կարիերան, գրում է Lenta.ru-ն Mundo Deportivo-ի վրա հղումով: Նշվում է, որ ֆուտբոլիստի տարնսֆերից միջոցների մի մասը կստանա «Ռեալ Սոսյեդադը»: Գրիզմանի նախկին ակումբը կստանա գործարքի գումարի 20 տոկոսը՝ 24 մլն եվրո: Կատալոնական ակումբի ծրագրերի մասին հայտնի էր արդեն մարտին: Գրիզմանը հանդես է գալիս «Ատլետիկոյի» կազմում 2014-ից: Նրա գլխավոր նվաճումը մադրիդցիների կազմում հաղթանակն է Եվրոպայի լիգայում: Կիսապաշտպանը նաև հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականի կազմում, նա Եվրոպայի փոխչեմպիոն է և աշխարհի չեմպիոն: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Գրիզմանը 15 գոլի հեղինակ է դարձել և 9 գոլային փոխանցման: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում |