Պրոբացիայի ծառայությունը 24-36 շահառուի համար կիրականացնի վերասոցիալականացման ծրագիր15 մայիսի 2019 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմինը մայիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը բաժնում հաշվառված 24-36 շահառուի համար կիրականացնի վերասոցիալականացման ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այն ներառում է վեց հանդիպում, որից չորսն ուղղված է անձի հոգեբանական խնդիրներին, մյուս երկուսը՝ շահառուների իրավագիտակցության և իրավական ոլորտին առնչվող գիտելիքների բարձրացմանը: Շահառուների հետ հանդիպումներն անցկացնելու են Ծառայության Երևան քաղաքային մարմնի բաժնի պետ Վահրամ Խալաթյանը և գլխավոր մասնագետներ՝ Սարմեն Մաթևոսյանը, Արմինե Ադամյանը, Նարինե Հարությունյանը։ Դրանք ներառում են կոնֆլիկտների հաղթահարման, ագրեսիվության, իրավագիտակցության բարձրացման, դեպրեսիայի, իրավական ոլորտին առնչվող խնդրահարույց իրավիճակների պարզաբանման, ծնողավարության թեմաներին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |