Բաքուն վիզա չի տվել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին17 մայիսի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին, որոնք Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից բացի ունեն նաև ՀՀ քաղաքացիություն: Լոնդոնյան ակումբի հայազգի երկրպագուները մտադիր էին ներկա գտնվել սիրած ակումբի խաղին Եվրոպայի լիգայի եզրափակչում, որն անցնելու է Բաքվի Օիմպիական ստադիոնում: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին: Ինչպես հայտնել է բրիտանական The Times-ը, ակումբը դիմել է ԱԳՆ և փորձում է պարզել՝ կա արդյոք հնարավորություն ստիպել Բաքվին բացառություն անել բրիտանահայ երկրպագուների համար: Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը Բաքվում անցկացնելու ՈւԵՖԱ որոշումը: Ակումբը նշել է, որ բազում բողոքներ է ստանում երկրպագուներից և խնդրում է ՈւԵՖԱ-ին պարզաբանել, թե ինչ սկզբունքով են ընտրվում ստադիոնները նման մեծ մրցումների անցկացման համար: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը: ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |