85 մլն դրամ՝ ԱԺ-ի անցակետերում ռենտգենային զննող սարքեր գնելուն

85 մլն  դրամ՝ ԱԺ-ի անցակետերում  ռենտգենային զննող սարքեր գնելուն

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի անվտանգությունն ապահովելու նպատակով 85 մլն դրամ կհատկացվի թվով 4 ռենտգենային զննող սարքավորում գնելու համար:

Գումարը կհատկացվի 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից:

Նշվում է, որ Ազգային ժողովի երեք անցակետում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում: Այդ սարքավորումները տեղակայվել են ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից՝ ՀՀ ԱԺ անվտանգության ապահովման համակարգին իրավիճակային լուծում տալու նպատակով և ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում արտացոլված չեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---